Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

 

Պուտինը պայման է դրել ու չոր պատասխան ստացել. «Իրատես»

04 Դեկտեմբեր, 2018 08:49
Պուտինը պայման է դրել ու չոր պատասխան ստացել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Սոչիում ԵՏՄ անդամ երկրների գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյան-Պուտին առաջին հանդիպման ժամանակ Փաշինյանը բարձրացրել է հայ վարորդների՝ Ռուսաստանում մեքենա վարելու թույլտվության հարցը։ Պուտինը շատ ուղիղ նրան ասել է՝ ընդունեք ռուսաց լեզուն որպես երկրորդ լեզու, ու՝ ոչ մի խնդիր։

Հանդիպմանը մասնակցող, Փաշինյանի արտաքին հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանն անմիջապես արձագաքնել է. «Նման հարցադրում դրվել չի կարող, հարցը մեզանում մեկընդմիշտ փակված է»։

Ըստ ռուսաստանյան մեր աղբյուրների, հանդիպումից հետո, երբ Պուտինը մնացել է իր թիմի հետ, Արսեն Խառատյանի մասին ասել է. «Մեջներից կարգին տղան էդ էր»։

Ասում են՝ արդեն «վտարանդի» Խառատյանը, որն օրերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը վարողներից էր. ըստ տեղյակների՝ հենց Ռուսաստանի հորդորով է ազատվել պաշտոնից՝ ՀԱՊԿ քարտուղար Խաչատուրովի «գործի» հետ կապված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին