Կարևոր իրադարձություններ

«Որեւէ մեկից չվախենաք՝ ոստիկանություն կըլնի, ԱԱԾ կըլնի, Փաշինյանի նեոբոլշեւիկյան ռեժիմը խուճապի մեջ է». Շարմազանով

03 Դեկտեմբեր, 2018 23:39
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
«Որեւէ մեկից չվախենաք՝ ոստիկանություն կըլնի, ԱԱԾ կըլնի, Փաշինյանի նեոբոլշեւիկյան ռեժիմը խուճապի մեջ է». Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հորդորել է ոչ մեկից չվախենալ: Ըստ նրա՝ Փաշինյանի նեոբալշևիկայն ռեժիմը խուճապի մեջ է:

 «Այսօր ակնհայտ դարձավ մի պարզ բան՝ նեոբոլշևիկյան ռեժիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ, բացահայտ խուճապի մեջ է, որովհետև քարոզչություն անելու, իրենց ծրագրերը ներկայացնելու փոխարեն օր օրի ավելացնում են ատելության դոզան, իրականացնում են հակաքարոզչություն, սերմանում են թշնամանք և կիրառում են վարչական ռեսուրս»,-ասել է նա:

Շարմազանովի խոսքով՝ Արտաշատում Նիկոլ Փաշինյանը մեջբերել է Հռոմի սենատոր Կատոն Ավագին, որը Կարթագենի հետ պատերազմի ժամանակ իր յուրաքանչյուր ելույթ ավարտում էր խոսքով, որ Կարթագենը պետք է կործանվի:

«Փաշինյանը կամ նրան հուշողները մոռացել են, որ Կարթագենի կործանումից հետո Հռոմում հանրապետական կարգերը տապալվեցին, և Հռոմը վերածվեց միապետական, դիկտատուրական պետության, որտեղ ոչ թե իշխում էին ժողովրդավարական կարգերը, սենատն ու բազմակարծությունը, այլ իշխում էր միապետի կամքը: Իշխում էր ոչ թե ժողովրդավարությունը, այլ պղծության և համասեռամոլության քարոզը, ամենաթողությունը»,- ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ այսօր Փաշինյանը իր հետ քայլածներին կարգում է դեպուտատ և նախարար.

 «Հորդորս իրեն, որ շատ չուրախանա Կարթագենի կործանումով, որովհետև այսօր մարդկությունը Հանիբալին հիշում է որպես ճշմարիտ հերոս, իսկ Ներոնին՝ որպես ստահակ: Մի՛ ոգևորվեք, ժամանակը բոլորիս գնահատականը կտա»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ այսօր հանրապետությունում՝ Լոռու մարզում, օդում կախված լուրեր կան, որ ով մի քիչ ակտիվ փորձում է աշխատել ՀՀԿ թեկնածուների օգտին, հրավիրվում են ոստիկանական բաժիններ:

 

Լրահոս

Դիտել ավելին