Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանին «թույլ չեն տվել» աշխատել

03 Դեկտեմբեր, 2018 21:35
Գագիկ Ծառուկյանին «թույլ չեն տվել» աշխատել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Վանաձորում հայտարարել է, թե նախկինում իրենց թույլ չէին տալիս գործ անել։

«Մենք ունենք մեր ծրագրերը, ինչ որ արել եմ` արել եմ, անում եմ, անելու եմ։ Իհարկե, առաջներում չէին էլ թույլ տալի անեմ։ Թույլ չէին տալի ես անեմ, իրանք էլ չէին անում։ Բայց միշտ պատրաստ եմ եղել անելու, կազմակերպելու։ Մի լավ բան անելով իմ ժողովրդի համար՝ ես ինձ լավ եմ զգացել», ֊ ասել է Ծառուկյանը՝ շարունակելով.

«Մենք նախանձ ազգ ենք։ Դա սովորական ժողովրդին չի վերաբերում։ Այ քու ցավը տանեմ՝ դու էլ արա, քեզ էլ հարգեն, սիրեն։ Համ չես անում, համ ուզում ես հարգեն, սիրեն»։

Գագիկ Ծառուկյանը Վանաձորում խոսել է նաև վարկերից։ Ըստ նրա՝ Հայաստանում ապրող 650 հազար ընտանիք կա և 1.5 միլիոն վարկառու, ովքեր վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով դժվար իրավիճակների մեջ են հայտնվում՝ ընդհուպ մինչև սեփականությունից զրկվելը։

«Անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն, որ բոլորն էլ զգան։ Բանկերի տոկոսների համար հարկավոր է առողջացման ծրագիր», ֊ հայտարարել է ԲՀԿ առաջնորդը։

 

Լրահոս

Դիտել ավելին