Կարևոր իրադարձություններ

Կասեցվել է ապօրինի շինարարության դեպք

03 Դեկտեմբեր, 2018 20:53
Կասեցվել է ապօրինի շինարարության դեպք

Մայրաքաղաքում կասեցվել է ապօրինի շինարարության դեպքը:

Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Նաիրի Զարյան 74/2 հասցեում, եռահարկ առանձնատներին կից, ապօրինի շինարարություն է կատարվել Երեւան համայնքին պատկանող տարածքում:

«Քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցների հետ տեղում կատարված ուսումնասիրությամբ հայտնաբերել ենք իրավախախտումը եւ կառուցապատողին հորդորել, որ այն վերացնի ինքնուրույն»,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ճարտարապետական բաժնի պետ Մհեր Մանթաշյանը:

Կառուցապատողն իր ուժերով քանդել է համայնապատկան շուրջ 150 քմ տարածքում կառուցված շինությունները:

Երեւանի քաղաքապետարանը մեկ անգամ եւս հիշեցնում է բնակիչներին՝ զերծ մնալ ապօրինի կառուցապատումներից: 

 

Լրահոս

Դիտել ավելին