Կարևոր իրադարձություններ

Գլխավոր դատախազությունն արձագանքել է Ստեփան Գրիգորյանի հայտարարությանը

03 Դեկտեմբեր, 2018 19:48
Գլխավոր դատախազությունն արձագանքել է Ստեփան Գրիգորյանի հայտարարությանը

Գլխավոր դատախազությունն արձագանքել է «Սասնա ծռերի» ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Գրիգորյանի հայտարարությանը, իբրև Շիրակի և Կոտայքի մարզերում ընտրակաշառք է բաժանվում:

«Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկանածու առաջադրված Ստեփան Գրիգորյանի հայտարարության մասին:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝նա ասել է, թե իրենք տեղեկություններ ունեն Շիրակի և Կոտայքի մարզերում ընտրակաշառք բաժանելու գործընթաց սկսելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազությունից այս հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանապետին՝ Ոստիկանության կողմից դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու և օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով»,– ասված է դատախազության հայտարարությունում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին