Կարևոր իրադարձություններ

Սա այն գործը չէ, որ փորձենք շտապ ավարտել. Քոչարյանի պաշտպան

03 Դեկտեմբեր, 2018 19:13
Սա այն գործը չէ, որ փորձենք շտապ ավարտել. Քոչարյանի պաշտպան

Դատախազների կողմից կա որոշակի ցանկություն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործն արագ ավարտելու։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3–ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Պաշտպանական կողմը առնվազն երկու միջնորդություններ ունի, որոնց Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել և ուղարկել է վերանքննիչ դատարան՝ քննության։ Խոսքը վերաբերում է կիրառելի նյութական իրավունքին և դատավարական որոշ նորմերի սահմանադրության համապատասխանելիության հարցին»,– ասաց նա։

Օրբելյանը տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը դեռևս միջնորդություններ ունի ներկայացնելու, բացի այդ՝ դեռ պետք է ռեպլիկներ լսվեն։

«Չեմ կարող ասել պատճառը որն է, սակայն ցանկացած մասնագետ միշտ էլ ցանկություն ունի արագ ավարտել մի գործն ու անցնել մյուսին։ Սակայն մեր կարծիքով սա այն գործը չէ, որ փորձենք շտապողական ավարտել։ Ամեն օր դատարանը շուրջ 7 ժամ գործ է քննում, ինչը կողմերի և դատարանի համար բավականին ծանր է։ Ինչքան էլ տոկուն և պատրաստված լինենք, միևնույն է չենք կարող ֆիզիկապես հասցնել, բացի այդ՝ պետք է կողմերն ու դատարանը կարողանան ընկալել, թե ինչ է քննարկվում. Ինչ–որ նյութ կարդալու համար չենք հավաքվել. քննարկվում է իրավական վեճ»,– ասաց փաստաբանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին