Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերի 7-ին քարոզչություն չի անի

03 Դեկտեմբեր, 2018 18:42
«Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերի 7-ին քարոզչություն չի անի

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը, «Իմ քայլը» դաշինքը քարոզչություն չի անելու: «Իմ քայլը» դաշինքն այդ օրը կլինի աղետի գոտում: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունը հայտարարություն էր տարածել, որ դեկտեմբերի 7-ին գործադիրը արտագնա նիստ կանի Գյումրիում:

Վարչապետի պաշտոնակատարը դեկտեմբերի 7-ին կայցելի նաև Սպիտակ և Վանաձոր:

 

Լրահոս

Դիտել ավելին