Կարևոր իրադարձություններ

Ով և ինչի համար է Կոտայքում հատել 300-ից ավելի պտղատու ծառ․ մանրամասներ

03 Դեկտեմբեր, 2018 16:35
Ով և ինչի համար է Կոտայքում հատել 300-ից ավելի պտղատու ծառ․ մանրամասներ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, մամուլում տեսանյութ հրապարակվեց այն մասին, որ Կոտայքի վարչական տարածքում՝ «Արզնու հողեր» կոչվող վայրում, 300-ից ավելի պտղատու ծառեր են հատվել։

Ջրաբեր համայնքի ղեկավար Գևորգ Հայրապետյանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ այգու սեփականատերերն են որոշել կտրել ծառերը և փոխարենը նորերը տնկել․

«Ես տեղյակ եմ արդեն, ոստիկանությունից էլ են արդեն եկել։ Մարդը իր սեփական հնացած այգին քանդել է, նորն է տնկում։ Մեկը չէ, մի քանի հոգի են»,- ասաց նա։ 

Նա հերքեց մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե հատված ծառերի տեղում բենզալցակայան է կառուցվելու։ 

«Մեկ տարի հետո կգաք, կտեսնեք՝ ինչ այգի է ստացվել»,- ասաց մեր զրուցակիցը։

 

Լրահոս

Դիտել ավելին