Կարևոր իրադարձություններ

«Դպրոցների կառավարման խորհուրդները կամ չեն փոխվել, կամ շարունակում են ձևավորվել նախկին տրամաբանությամբ»

03 Դեկտեմբեր, 2018 15:30
Հեղինակ՝ Անահիտ Բախշյան
«Դպրոցների կառավարման խորհուրդները կամ չեն փոխվել, կամ շարունակում են ձևավորվել նախկին տրամաբանությամբ»

Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հայաստանում այս տարվա մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մեր մանկավարժների սեղմված զսպանակի պես պրկված նյարդերը բաց թողեց ճիշտ այնպես, ինչպես սեղմված զսպանակն է հաղթահարում իրեն սեղմող ուժը: Նրանք, կարևորելով հեղափոխությանն իրենց մասնակցությունն ու ոգևորվելով իրականությամբ, ամենուրեք սկսեցին բարձրաձայնել իրենց իրավունքների, վիրավորված ինքնասիրության, նվաստացումների մասին, ու այդ մանկավարժները վերադասի կողմից որակավորվեցին որպես «բողոքավորներ», սա շատ գրական լեզվով եմ փոխանցում:

ԿԳՆ կրթության տեսչական մարմնի վրա աննախադեպ քանակով բողոքներ սկսեցին ուղղվել, ու բոլոր նամակներում կարմիր թելով անցնում է. «հազիվ մեջքներս ուզում ենք ուղղել և չենք ուզում հեղափոխությունից հիասթափվել» միտքը: Դրանց մեծ մասը դպրոցների կառավարման խորհուրդների մասին են, որոնք կամ չեն փոխվել կամ շարունակում են ձևավորվել նախկին տրամաբանությամբ՝ չնայած դեռ նախկին իշխանությունների օրոք՝ 2017թ. ՀՀ կառավարության հաստատած Օրինակելի կանոնադրության համաձայն՝ դրանք չպետք է կազմավորվեին դպրոցի տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անդամներով»:

 

Լրահոս

Դիտել ավելին