Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք ռուս զինվորական է սպանել գյումրեցի հավաքարարին

03 Դեկտեմբեր, 2018 16:06
Արդյո՞ք ռուս զինվորական է սպանել  գյումրեցի հավաքարարին

Ինչպես արդեն տեղեղկացրել էինք, այսօր առավոտյան Գյումրիում դաժան ծեծի հետևանքով սպանվել է 57-ամյա մի կին:

Shabat.am  լրատվականը դեպքի մանրամասների մասին  փորձեց տեղեղկանալ  ՀՀ գլխավոր դատախազության լրատվական բաժնից, որտեղից մեզ հայտնեցին, որ սպանությունը կատարած անձի ինքնությունը դեռ չեն պարզել, այժմ աշխատանքներ են ընթանում այդ ուղղությամբ:

«Այժմ շատ մանրամասներ հայտնի չեն: Հաստատում ենք սպանության հանգամանքը, նաև քրեական գործ է հարուցվել նշված դեպքի առիթով»:

Քիչ անց մամուլում  լուրեր շրջանառվեցին, որ ըստ դեպքի ականատեսների՝ Գյումրիի Վարդանանց հրապարակի տարածքում ռուս զինվորականը ծեծի է ենթարկել փողոց մաքրող կնոջը, որն էլ ստացած վնասվածքներից մահացել է: Այս հանգամանքը ճշտելու համար   Shabat.am-ը կապ հաստատեց այս անգամ Շիրակի մարզի գլխավոր դատախազության հետ, որտեղից  հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ այս առիթով:

 

Լրահոս

Դիտել ավելին