Կարևոր իրադարձություններ

Մարդիկ, ովքեր համարձակվում են փող բաժանել, անասուն են․ Ստեփան Գրիգորյան

03 Դեկտեմբեր, 2018 14:15
Մարդիկ, ովքեր համարձակվում են փող բաժանել, անասուն են․ Ստեփան Գրիգորյան

 

Մարդիկ, ովքեր համարձակվում են փող բաժանել, անասուն են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը։

«Գյումրիում եւ Կոտայքում մարդիկ մոտենում էին եւ բողոքում, որ սկսել է գումար բաժանելու պրոցեսը: Մենք կոչ ենք ոստիկանությանը ուշադիր լինել, դա իրենց լիազորությունն է: Պետք է կանխել այսպիսի խնդիրները: Մարդիկ, ովքեր համարձակվում են փող բաժանել, կներեք ես ինձ թույլ եմ տալիս ասել նման մարդիկ իրոք «անասուն» են. «Սասնա ծռերը» ոչ մեկին թույլ չի տա հայ ժողովրդին դրանով նսեմացնել»,-ասաց նա:

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ իրենք պատրաստ են համագործակցել նոր կառավարության հետ, բայց այն մարդիկ ովքեր գումար բաժանելով փորձում են ձայն հավաքել, իրենց կողքին տեղ չունեն:

 

Լրահոս

Դիտել ավելին