Կարևոր իրադարձություններ

Այս տարի Երևանը նոր տոնածառ կունենա

03 Դեկտեմբեր, 2018 14:00
Այս տարի Երևանը նոր տոնածառ կունենա

2005 թվականից ի վեր առաջին անգամ այս տարի Երևանի Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառը կփոխվի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ 

Նրա խոսքով՝ տոնածառն ունենալու է 35+2 մետր բարձրություն, հիմքում մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով:

Shabat.am-ի հարցին՝ Երևան քաղաքի բյուջեից որքա՞ն գումար է ծախսվելու նոր տոնածառ տեղադրելու համար, Հակոբ Կարապետյանը պատասխանեց` 64 միլիոն դրամ։

Նրա խոսքով՝ քաղաքի մնացած տոնական հարդարանքը մնալու է նույնը, չի թարմացվելու․ «Դրա պատճառներից մեկը տնտեսման նպատակահարմարությունն է, ինչպես նաև ժամանակի սղությունը՝ համապատասխան գնումները կազմակերպելու համար։

Կարող ենք հստակ ասել, որ միայն գլխավոր տոնածառն է փոխվելու։ Վարչական շրջանների տոնոծառերն էլ են մնալու նույնը, լուսավորվածությունն էլ»,- ասաց մեր զրուցակիցը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին