Կարևոր իրադարձություններ

«Գուցե լսենք նաև, որ ՀՀԿ-ի միջավայրում խոշոր կաշառքները ծառայել են Արցախի պաշտպանության գործին »

03 Դեկտեմբեր, 2018 11:46
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Գուցե լսենք նաև, որ ՀՀԿ-ի միջավայրում խոշոր կաշառքները ծառայել են Արցախի պաշտպանության գործին »

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սպասում եմ, որ այսօր ՀՀԿ-ի հիմնական քարոզչանյութը պիտի լինի իրենց դեմ քաղաքական հետապնդումը՝ ի դեմս Արամ Հարությունյանի նկատմամբ առաջադրված քրեական գործի: Համահայկական հիմնադրամի համազգային դրամահահավաքությունը գերազանցած կաշառքի սրբազան իրավունքը պաշտպանելու համար քարը քարի վրա չպիտի թողնվի: Գուցե լսենք նաև, որ ՀՀԿ-ի միջավայրում խոշոր կաշառքները ծառայել են Արցախի պաշտպանության գործին, և ստորություն ու դավաճանություն է դա հանցագործություն որակելը: Խեղճ Արցախ, դեռ ինչերի պիտի դիմանա հանուն որոշ մարդկանց իշխանատենչության կամ մորթապաշտության»:

 

Լրահոս

Դիտել ավելին