Կարևոր իրադարձություններ

Մենք մտահոգված ենք սեւերի ու սպիտակների արհեստական բաժանումով. Շարմազանով

03 Դեկտեմբեր, 2018 11:13
Մենք մտահոգված ենք  սեւերի ու սպիտակների արհեստական բաժանումով. Շարմազանով

Մենք մտահոգված ենք թե սեւերի ու սպիտակների արհեստական բաժանումով, թե ավանդական արժեքների նկատմամբ հարձակումներով, թե Արցախի հերոսների նկատմամբ ոչ կոռեկտ գնահատականներով, թե ասֆալտին փռելու կոչերով, թե ՀՀԿ-ի դեմ հարձակումներով: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը: 

«Ի՞նչ եք ուզում ՀՀԿ-ից. եթե այդքան թույլ է, շանս չունի, ինչո՞ւ եք առավոտից երեկո ՀՀԿ-ից խոսում: Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, ժողովրդի անունից խոսելուն, հլը մի քանի տարի մեր նման կառավարեք, հետո կտեսնենք, թե ժողովուրդը ոնց է ձեզ ընդունում: Առուն չտեսած «հոպ» մի ասեք»,-հայտարարեց Շարմազանովը:

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը օր օրի մսխում է այն դրական քաղաքական կապիտալը, որը նրան թողել են նախկին իշխանությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին