Կարևոր իրադարձություններ

Հրազդանում վրաերթի են ենթարկել Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» հյուրանոցի 2 աշխատակցուհիների

03 Դեկտեմբեր, 2018 10:36
Հրազդանում վրաերթի են ենթարկել Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» հյուրանոցի 2 աշխատակցուհիների

Դեկտեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաներում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վարդան Հովհաննիսյանը, Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցում իր վարած Opel մակնիշի 35 AՏ 241 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 55-ամյա Մանյա Մանուկյանին և Ջրառատ թաղամասի բնակիչ, 51-ամյա Կարինե Շաբոյանին:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Վրաերթի ենթարկվածներն աշխատում են Ծաղկաձորում գործող «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրում: 

 

Լրահոս

Դիտել ավելին