Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում

02 Դեկտեմբեր, 2018 23:21
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Սյունիքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 12:10-ի սահմաններում Երևան –Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Astra մակնիշի 83 GO 883 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 OG 869 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սիսիանի հրշեջ-փրկարարները: Հրշեջ- փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 2-ը ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներ են, իսկ 3-ի վիճակն էլ բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

 

Լրահոս

Դիտել ավելին