Կարևոր իրադարձություններ

Անհրաժեշտ է վերանայել զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները. Արամ Սարգսյան

02 Դեկտեմբեր, 2018 21:39
Անհրաժեշտ է վերանայել զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները. Արամ Սարգսյան

«20 տարի է մենք ՀԱՊԿ-ի կազմում ենք և դեռևս պատկերացում չունենք կազմակերպության շրջանակենրում փոխադարձ պարտականությունների մասին» Այս մասին դեկտեմբերի 2-ին Աբովյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Մենք» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Արամ Սարգսյանը:

Ըստ նրա՝ միայն գյուղատնտեսության և տուրիզմի զարգացմամբ զինվելը բավարար չէ, անհրաժեշտ է ունենալ հզոր արտադրություն:

Սարգսյանը նաև հավելել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը:

«Այս պայմաններում անհասկանալի է՝ ՀԱՊԿ-ին անդամակցելն ապահովո՞ւմ է արդյոք մեր անվտանգությունը, թե ոչ: Մենք պետք է մասնակցենք ՆԱՏՕ-ի զինավարժություններում ոչ թե որպես բժիշկներ և սակրավորներ, այլ որպեսզի մեր զինվորները հնարավորություն ունենան ստանալ որակապես նոր գիտելիքներ ադրբեջանական անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար»,- ընդգծել է նա:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Ղազախստանի նման Բելառուսից զենք գնելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ:

 

Լրահոս

Դիտել ավելին