Կարևոր իրադարձություններ

Արենիում կառուցվում է «Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը Հայաստանում

02 Դեկտեմբեր, 2018 21:20
Արենիում կառուցվում է «Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը Հայաստանում

Արենի համայնքը տնտեսական հեղափոխության ամենակարևոր կենտրոններից մեկն է լինելու: Այստեղ շատ կարևոր ներդրումային ծրագիր է իրականացվում, որի արդյունքում կառուցվելու է «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրը: Այս մասին Արենի համայնքում  քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Շատ են խոսում՝ ներդրումներ կան Հայաստանում կամ չկան: Դա տասնյակ միլիոն դոլարի ներդրում է Արենիում, և դա լինելու է«Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը Հայաստանում:»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Արենիում այս հյուրանոցի բացումն անելու է տնտեսական հեղափոխություն: Վարչապետի պաշտոնակատարի կարծիքով՝ այն, որ այդ հյուրանոցը կառուցվում է հենց Արենիում, դա Արենիի և շրջակա համայնքների բնակիչների աշխատանքի արդյունքն է: «Դուք վերջին 20 տարիներին ձեր աշխատանքի արդյունքում Արենին դարձրել եք Հայաստանի ամենահայտնի բրենդերից մեկը, գինեգործության ամենահայտնի կենտրոններից մեկը:

Սա ցայտուն օրինակ է, թե ինչպես մարդիկ աշխատելով կարող են հասնել հեղափոխական արդյունքների: Եթե դուք այդ ամենը չստեղծեիք, Արենի անունը չստեղծեիք և գինու հանրահռչակ փառատոնը այդպիսի բարձր մակարդակով չկազմակերպեիք, այդ ներդրումային ծրագիրը չէր լինի: Այս ներդրումային ծրագիրը մեծ հնարավորություն է ստեղծելու ոչ միայն Արենիի համար, այլև շրջակա բոլոր համայնքների համար»,- եզրափակեց վարչապետի պաշտոնակատարը:

 

Լրահոս

Դիտել ավելին