Կարևոր իրադարձություններ

Դեկտեմբերի 5-ը ԱՄՆ-ում ազգային սգո օր է հայտարարված

02 Դեկտեմբեր, 2018 20:32
Դեկտեմբերի 5-ը ԱՄՆ-ում ազգային սգո օր է հայտարարված

Նախօրեին կյանքի 94-րդ տարում մահացած ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշի մահվան կապակցությամբ, նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, երկրում  դեկտեմբերի 5-ը ազգային սգո օր է հայտարարվել:

Այս մասին հայտնում է Корреспондент-ը:

Նշվում է նաեւ, որ Ջորջ Բուշ ավագին մտադիր են հուղարկավորել Տեհասի Քոլեջ Սթեյշն քաղաքի համալսարանին կից նախագահական գրադարանի տարածքում, որը կրում է վերջինիս անունը: Նույն այդ տարածքում են հուղարկավորված Բուշի կինը՝ Բարբարան, որը մահացել էր 7 ամիս առաջ, ինչպես նաեւ տարիներ առաջ այնտեղ է հուղարկավորվել Բուշի դուստրը՝ 3 տարեկանում: 

Հուղարկավորության արարողությունը փակ է լինելու, համալսարանի բոլոր մասնաշենքերը փակ կլինեն այդ օրը: 

Նախկին նախագահի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա շաբաթվա սկզբին՝ Վաշինգտոնում: Դոնալդ Թրամփի հրահանգով դեկտեմբերի 5-ին բոլոր գործադիր մարմիններն ու կառավարության դաշնային գործակալությունները փակ կլինեն՝ ի նշան հարգանքի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին