Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիում բողոքի ցույցեր են՝ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ

02 Դեկտեմբեր, 2018 20:11
Թբիլիսիում բողոքի ցույցեր են՝ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ

Թբիլիսիում դեկտեմբերի 2-ին զանգվածային բողոքի ակցիա է անցկացվում՝ ընդդեմ նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների: 

Ինչպես հայտնում է DW.com-ը, հազարավոր մարդիկ են հավաքվել Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի առաջ: Ցույցը կազմակերպել են «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման ներկայացուցիչները, որոնք հրաժարվում են ընդունել Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակը և պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:  

Ոստիկանությունն արգելափակել է մեքենաների երթևեկությունը Ռուսթավելի պողոտայում: Խորհրդարանի շենքի առաջ բեմ, էկրան և ձայնի ուժեղացուցիչներ են տեղակայվել: Ցույցի անցկացման մասին օրեր առաջ հայտարարել էր նախագահական ընտրություններում Զուրաբիշվիլիի մրցակից Գրիգոլ Վաշաձեն, որի թեկնածությունն առաջադրել էր Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը:

Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը կկայանա դեկտեմբերի 16-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին