Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինն առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ-ի գագաթաժողովը

02 Դեկտեմբեր, 2018 19:57
Վլադիմիր Պուտինն առաջարկել է  հետաձգել ՀԱՊԿ-ի գագաթաժողովը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք գագաթնաժողովը։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Վայոց ձորի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք, եւ ես համաձայնեցի, որովհետեւ կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելը իմաստ չունի եւ կառուցողական չէ։ Պայմանավորվածությունը հետեւյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որեւէ կոնսենսուսի հասնելը»,– ասաց Փաշինյանը:

Վերջինս նշեց, որ քանի որ հիմա էլի քննարկումների արդյունքում պարզվեց, որ էլի կոնսենսուս չկա, Աստանայի պատկերտ կրկնելը իմաստ չունի, դա կառուցողական չէ։ «Պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային կարգով քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսային կարգով լուծումներ գտնենք»,–ասաց Փաշինյանը։

Երեկ, ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգ է մեկնելու դեկտեմբերի 6-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին