Կարևոր իրադարձություններ

«Վերջացել են էն ժամանակները, երբ վարչապետը նստում գրում էր՝ էս մեկն անցնի, էս մեկը չանցնի »

02 Դեկտեմբեր, 2018 19:42
«Վերջացել են էն ժամանակները, երբ վարչապետը նստում գրում էր՝ էս մեկն անցնի, էս մեկը չանցնի »

Այսօր Արենիում նախընտրական  քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ  քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Մենք իրականացրել ենք այնպիսի փոփոխություններ, որոնք համարվում էին անհնար: Հետեւաբար մեզ համար այլեւս չկա ոչ մի անհնար բան։ Եթե մենք մի տարի առաջ ասում էինք, որ հաջորդ տարի Հայաստանում նոր իշխանություն է լինելու, եւ հին համակարգը չի լինելու, եւ օրինակ՝ Հանրապետական կուսակցության քաղաքական օրակարգի հարցը լինելու է հետեւյալը՝ 0.5 տոկոսի շեմը կհաղթահարեն, թե չեն հաղթահարի»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիմելով հավաքվածներին՝ Փաշինյանը նշեց, որ միայն նրանք են որոշելու, թե ինչքան ձայն կստանա Հանրապետական կուսակցությունը. «Վերջացել են էն ժամանակները, երբ վարչապետը նստում գրում էր՝ դե էս մեկին՝ էսքան, էն մեկին՝ էսքան, էս մեկն անցնի, էս մեկը չանցնի։ Հիմա էդ թուղթն ու գրիչը հանձնված է ամբողջությամբ ձեզ եւ դուք եք որոշում՝ ով անցնի, ով չանցնի»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին