Կարևոր իրադարձություններ

Մեզ դաղալ կամ հարամ քվե հարկավոր չէ. Նիկոլ Փաշինյան

02 Դեկտեմբեր, 2018 17:44
Մեզ դաղալ կամ հարամ քվե հարկավոր չէ. Նիկոլ Փաշինյան

Այսօր Եղեգնաձորում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ   ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Մեզ՝ ինձ, «Իմ քայլին» դաղալ կամ հարամ քվե հարկավոր չէ, մեզ ՀՀ քաղաքացու ինքնիշխան քվեն է պետք, և որևէ մեկը ՀՀ քաղաքացուն իրավունք չունի ապօրինի գործունեությամբ հարկադրել ընտրության:
Եթե որևէ մեկն ասի, որ պետք է քվեարկի այս ինչին՝ կապ չունի թե ընդդիմության, թե իշխանության օգտին է, եթե ասի՝ եթե այս մեկին ընտրես, պրոբլեմ կունենաս, այս մեկին ընտրես, չես ունենա պրոբլեմ, այ այդ մեկը, երաշխավորում եմ, մեզ հետ պրոբլեմ կունենա ու շատ մեծ պրոբլեմներ, ու դրանց տակից ինքը չի կարող դուրս գալ: Ու ես ուզում եմ խորհուրդ տալ, որ այդ պրոբլեմն իրենց համար չստեղծել, նույնիսկ «Իմ քայլը» դաշինքի օգտին»,-հայտարարել է  նա:

 

Լրահոս

Դիտել ավելին