Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում

02 Դեկտեմբեր, 2018 17:14
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում

Սյունիքի մարզում այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 15:00-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ողջի գետը ավտոմեքենա է ընկել:

Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դի: Ոստիկաններն ու փրկարարները գետում հայտնաբերել են նաև Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը Սյունիքի մարզի Բարեկավան գյուղի բնակիչ Արթուր Մկրտչյանն էր, որին 3 օր է՝ որպես անհայտ կորած, հարազատները փնտրում էին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան գետում է հայտնվել վթարի հետևանքով: Վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել գետում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ամբողջական տվյալները:

 

Լրահոս

Դիտել ավելին