Կարևոր իրադարձություններ

Գնա քարոզդ արա, երիտասարդ, ցինիզմն էլ պիտի չափ ու սահման ունենա.Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

02 Դեկտեմբեր, 2018 16:12
Հեղինակ՝ Մարգարիտ Եսայան
Գնա քարոզդ արա, երիտասարդ, ցինիզմն էլ պիտի չափ ու սահման ունենա.Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ խմբակցության նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածու  Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

« ՀՀ ԱԺ պատգամավոր, 2018-ի դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում պատգամավորի թեկնածու ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ հայտարարությունը
Բոլորիս աչքի առաջ արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատարը ամեն օր աջ ու ձախ հանձնարարականներ է տալիս ԱԱԾ-ին, այլ կառույցների,, թե զբաղվեք, բռնեք, պառկեցրեք։ 
Գնա քարոզդ արա, երիտասարդ, ցինիզմն էլ պիտի չափ ու սահման ունենա, քոնը՝ չունի, որոշ պաշտոնյաներիդ՝ նույնպես։ Երկու օր առաջ էլ ոստիկանապետը կամակատարի շտապողականությամբ արձագանքեց պաշտոնակատար իր շեֆի հրահանգին եւ հայտարարելց,թե բա ինչ, պիտի փռենք ասֆալտին։ 
Ամեն ինչ զավեշտի մի վերածեք, տղուկներ, սա պետություն է, կայացած, այո, եւ դուք չեք կարող խարխլել նրա հիմքերը, դե, իսկ <Ազատություն> ռ/կ-ում փոխվարչապետի որակումը երկրի լրջագույն քաղաքական ուժերից մեկին, ցինիզմի գագաթնակետն է, պատժելի արարք է եւ մենք օրենքով սահմանված կարգով կզբաղվենք դրանով։ Փոխվարչապետը գուցե ինքնագնահատականն է տվել, շփոթելով անունները։ Ակնհայտ է, որ սա նույն հոխորտանքն է, ինչ սկսվեց վեց ամիսի առաջ։ Վեց ամիս առաջ սկսված բարոյահոգեբանական ահաբեկչությունը ՀՀԿ-ի եւ նրա համակիրների հանդեպ, նույն ոգով շարունակում է նաեւ այսօր․․քարոզարշավի ամբողջ ընթացքը ամիսներ առաջ սկսված բարոյահոգեբանական ահաբեկչության շարունակությունն է։
Հարգելի հասարակություն, ընտրողներ, մտածողներ, ուշադիր եղեք, տեսեք վտանգը, որ բերել եւ բերելու են նոր իշխանությունները եւ ընտրության գնացեք եւ ընտրեք ոչ թե կործանումը, այլ՝ առաջընթացը, այս ամիսներին ձեզանից շատերը համոզվեցին, որ սրանք,այս նիկոլները ուզում են ոչնչացնել իրենցից առաջ եղած ամեն լավ բան, զգոն եղեք եւ ընտրեք մտածելով, վարչապետի պաշտոնակատարի ճղճղոցները գնալով ուժեղանալու են, բայց դուք մի վախեցեք, գնացեք ընտրելու ինձ, դուք շատ եք, ոչինչ, որ դեռ վախ կա եւ չեք համարձակվում հրապարակավ ասել ձեր կարծիքը եւ տրամադրվածությունը, մի վախեցեք, վստահեք ձեր ներքին ձայնին, լսեք մեզ եւ ընտրեք ապագան եւ ոչ թե անորոշ, վտանգավոր, խոստումների հաշվին իշխանության եկած, ոչ մի խոստում չիրականացրած, մոտ 800 000 ՀՀ քաղաքացու ծույլ եւ անբան համարող այս անձին։ Հարգելի ընտրողներ, առաջին անգամ, իրոք դուք պիտի կատարեք ճակատագրական ընտրություն, վստահ եղեք, կա այս գժանոցի այլընտրանքը եւ դա ես եմ, դուք եք, մենք ենք , բոլոր մտածող, մտահոգ եւ ադեկվատ մարդիկ․․․Դուք մոտենում եք ինձ եւ ասում թե ընտրելու եք, շնորհակալ եմ, իրոք ձեր խոստումները թող դառնան քվե, միայն այդպես մենք կկարողանանք ուժեղ լինել եւ դիմակայել մարտահրավերները։»

 

Լրահոս

Դիտել ավելին