Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը բանակցություններ է վարում, ջանքեր է գործադրում, որպեսզի Թեղուտի շահագործումը սկսվի

02 Դեկտեմբեր, 2018 14:39
Կառավարությունը բանակցություններ է վարում, ջանքեր է գործադրում, որպեսզի Թեղուտի շահագործումը սկսվի

Ջերմուկում նախընտրական  քարոզարշավի ժամանակ  «Իմ  քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսելով Ամուլսարի շահագործման մասին, ասաց, թե Հայաստանից նվազում է հանքարդյունաբերական ապրանքների արտահանումը և դրա պատճառն այն է, որ Թեղուտի հանքավայրը չի աշխատում։

«Կառավարությունը բանակցություններ է վարում, ջանքեր է գործադրում, որպեսզի Թեղուտի շահագործումը սկսվի։ Բայց մենք հայտարարել ենք նաև, որ մեր գործունեության հիմքում դրված է նաև էկո-Հայաստանի հայեցակարգը, կանաչ Հայաստանի հայեցակարգը։ Սա մեզ համար շատ կարևոր է, բայց սա չի նշանակում, որ մենք Հայաստանում բացառում ենք հանքարդյունաբերությունը։ Մենք ասում ենք, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է իրականացվի ամենաբարձր չափանիշներով։ Եվ այն խնդիրներին, որոնց մենք առնչվում ենք, ամենաբարդը Ամուլսարի խնդիրն է»,– ասաց Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, որ ինքն այսօր էլ չունի վերջնական տեղեկություն, որի հիման վրա վերջնական որոշում կկայցնեին Ամուլսարի հարցով. «Հարցերի հարցը մեզ համար հետևյալն է, արդյոք Ամուլսարի շահագործումը սպառնալիք կրում է Ջերմուկի ջրային համակարգի համար եւ Սեւանա լճի համար»։  

 

Լրահոս

Դիտել ավելին