Կարևոր իրադարձություններ

Շատ կարևոր է՝ վերահսկել կառավարությանը, էդ դեպքում մենք կկարողանանք երկիր կառուցել

02 Դեկտեմբեր, 2018 13:22
Շատ կարևոր է՝ վերահսկել կառավարությանը, էդ դեպքում մենք կկարողանանք երկիր կառուցել

Հայաստանում շարունակվում է նախընտրական քարոզարշավը, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Մարալիկ համայնքում «Սասնա Ծռեր» կուսակցության ցուցակի երկրորդ համար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը խոսելով խորհրդարան անցնելու մասին, գյուղացիներին ասաց, որ եթե ցանկանում են կառուցել երկիր, ապա Ազգային ժողովում անպայման պետք է երկրորդ բևեռ լինի․ «Որպեսզի այնպես չլինի, որ մի ուժ սուպեր մեծ լինի և կառավարելի չլինի»։

Ստեփան Գրիգորյանի խոսքով, եթե ուզում են կառավարությանը աջակցել, ապա պիտի ընտրեն իրենց, որպեսզի երկրորդ բևեռ ձևավորեն և վերահսկեն իշխանությանը․

«Գիտեք՝ կառավարությունում երիտասարդներ են․ մենք ուզում ենք նրանց աշխատեցնել, բայց ինչպե՞ս աշխատեցնենք՝ պառլամենտում ֆրակցիա ունենալով, պահանջելով, որ նրանք աշխատեն, կանչելով Ազգային Ժողով․ շատ կարևոր է՝ վերահսկել կառավարությանը, էդ դեպքում մենք կկարողանանք երկիր կառուցել»,- հայտարարեց քաղաքագետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին