Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

02 Դեկտեմբեր, 2018 12:19
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Artigercek.com կայքը Թուրքիայի հյուսիս-արևմտյան Յալովա նահանգում երկրաշարժ է գրանցվել:

Ըստ Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայության՝ ցնցումների ուժգնությունը կազմել է 3,5 մագնիտուդ, երկրաշարժի օջախը գտնվել է 13,5մ խորության վրա: Ցնցումների էպիկենտրոնը Յալովայի Չընարջըք շրջանում է եղել:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն փոխանցվում:

Մի քանի օր առաջ Յալովայում գրանցվել էր մեկ այլ՝ 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այն զգացվել էր նաև հարևան Ստամբուլում և Բուրսայում:

Հոկտեմբերին Թուրքիայի հարավ-արևմուտքում մի քանի երկրաշարժ էր տեղի ունեցել: 4,5, 4 և 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը գրանցվել էին Մուղլա նահանգի մի շարք բնակավայրերում:

 

Լրահոս

Դիտել ավելին