Կարևոր իրադարձություններ

Ո՞րն է աշխարհի «ամենաուժեղ» անձնագիրը

02 Դեկտեմբեր, 2018 11:34
Ո՞րն է աշխարհի «ամենաուժեղ» անձնագիրը

Passport Index պորտալը վարկանիշային նոր աղյուսակ է ստեղծել՝ հայտնելով աշխարհի «ամենաուժեղ» անձնագրով երկրի անունը: Ըստ այդ աղյուսակի՝ իրենց անձնագրերով առանց վիզայի ամենից շատ երկրներ ճամփորդելու հնարավորություն ունեն Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները:

ԱՄԷ-ի անձնագրով հնարավոր է ազատ ճամփորդել 167 պետություն:

«Աշխարհը բացում է իր դռները ԱՄԷ-ի ժողովրդի առաջ»,- Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է երկրի փոխնախագահ ու վարչապետ, Դուբայի շեյխ Մուհամեդ բեն Րաշիդ Ալ Մակթումը:

Երկրորդ տեղը զբաղեցնում է սինգապուրյան անձնագիրը: Սինգապուրի քաղաքացիները կարող են առանց վիզայի ուղևորվել 166 երկիր:

ԱՄԷ-ին ու Սինգապուրից հետո ցուցակում են Գերմանիան, Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան, Իտալիան և Նիդեռլանդները:

 

Լրահոս

Դիտել ավելին