Կարևոր իրադարձություններ

Քարաթափման հետևանքով Հրազդան-Հանքավան ճանապարհը միակողմանի փակ է

02 Դեկտեմբեր, 2018 10:19
Քարաթափման հետևանքով Հրազդան-Հանքավան ճանապարհը միակողմանի փակ է

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 23-րդ կմ-ի մոտակայքում՝ լանջից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 16 մ երկարությամբ, 4 մ լայնքով և մոտ 1 մ բարձրությամբ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ (մոտ 16 մ երկարությամբ, 2 մ լայնքով):

«Հրազդանի ՃՇՇ»-ի աշխատակիցները ճանապարհին տեղադրել են նախազգուշացնող նշաններ, իսկ մաքրման աշխատանքները կիրականացվեն ս.թ. դեկտեմբերի 2-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին