Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Մենուա Հարությունյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում ձիով շրջել է Կապանում

01 Դեկտեմբեր, 2018 23:20
Հեղինակ՝ Մենուա Հարությունյան
ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Մենուա Հարությունյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում ձիով  շրջել է Կապանում

ՀՀԿ-ի՝ Սյունիքում առաջադրված ռեյտինգային թեկնածու Մենուա Հարությունյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում ձիով է շրջել Կապանում։ 

«Հիմա ես գտնվում եմ Կապանում՝ Դավիթ Բեկի արձանի մոտ եւ ճիշտն ասած ես էլ ինձ հետ ձի բերեցի, որ Դավիթ Բեկի նման ձիով շրջեմ քաղաքում։ Կարծում եմ մենք պետք է Բեկից հետ չմնանք եւ այդ ավանդույթները պահպանենք», - ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ ասել է Մենուա Հարությունյանը և հավելել․

«Կապանի քաղաքային իշխանություններին ուզում եմ առաջարկեմ, որ Կապանում լինի ոստիկանների ձիերով շրջելու ավանդույթ, դա բավական գեղեցիկ կլինի։ Դրա համար ես էս ձիուն բերել եմ Կապանի կենտրոն եւ կառաջարկեմ, որ  այն դառնա Կապանի կոլորիտի մի մասնիկը»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում Սյունիքի մարզի քարոզարշավի շրջանակում ձիով և զինվորական համազգեստով լուսանկար էր հրապարակել հետևյալ գրառմամբ․

«Հարժիսում արշալույսները խաղաղ են», - գրել է Նաիրա Զոհրաբյանը։

ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Մենուա Հարությունյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում ձիով  շրջել է Կապանում

 

Լրահոս

Դիտել ավելին