Կարևոր իրադարձություններ

Երիտասարդի կողմից աներորդիներին դանակահարելու դեպքով մանրամասներ են պարզվել

01 Դեկտեմբեր, 2018 20:18
Երիտասարդի կողմից աներորդիներին դանակահարելու դեպքով մանրամասներ են պարզվել

Պարզվել է Երեւանի բնակչի կողմից աներորդիներին դանակահարելու դեպքի մանրամասները։ Այս մասին հայտնում ե ՀՀ Ոստիկանությունից։

Նոյեմբերի 23-ի գիշերը Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգեր ստացվեցին, որ տարբեր վնասվածքներով, այդ թվում կտրած-ծակած վերքերով 4 երիտասարդ էին բուժօգնության տեղափոխվել։

Պարզվել է, որ նոյեմբերի 22-ին, ժամը 23։30-ի սահմաններում մի խումբ երիտասարդներ վիճել էին, դանակով  ու մահակով միմյանց վնասել։

Պարզվել է, որ Քանաքեռ 2-րդ փողոցի բնակիչ Սահակ Կիրակոսյանը փայտե մահակով մարմնական վնասվածքներ է հասցրել Քանաքեռ 6-րդ փողոցի բնակիչ Սմբատ Պողոսյանին եւ նրա 2 ընկերներին։ Սմբատ Պողոսյանն էլ իր հերթին խոհանոցային դանակով  դանակահարել է Սահակ Կիրակոսյանին եւ նրա եղբորը։

Դեպքից ժամեր անց բացատրական աշխատանքների շնորհիվ Սմբատ Պողոսյանն ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Քանաքեռի բաժանմունք։

Ըստ նախնական տվյալների Սմբատ Պողոսյանն իր աներորդիներին է դանակահարել, հարազատներից մեկի հոբելյանական երեկույթից անմիջապես հետո։

Պարզվում են դեպքի մյուս հանգամանքները։ Հանցագործության գործիք դանակն  առգրավվել է։ ձեռնարկվում են միջոցառումներ փայտե մահակը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին