Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

«Եթե որևէ մեկը պիտի քվեարկի մեր օգտին աշխատանքից չազատվելու համար, մեզ այդ քվեն անհրաժեշտ չէ». Նիկոլ Փաշինյան

01 Դեկտեմբեր, 2018 19:03
«Եթե որևէ մեկը պիտի քվեարկի մեր օգտին աշխատանքից չազատվելու համար, մեզ այդ քվեն անհրաժեշտ չէ». Նիկոլ Փաշինյան

 «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքներին մարդիկ չպետք է բերվեն, ինչպես եղել է նախկինում, քանի որ չեն կարող նման ծառայություններ ընդունել որևէ մեկից: Այսօր Կապանում հանրահավաքի ժամանակ այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

«Մարդկանց ազատությունը որևէ կերպ չենք կարող սահմանափակել, և ես տեսնում եմ, որ մարդիկ գալիս են ինքնաբուխ և մեր հաղթանակները պահպանելու, շնորհակալություն ձեր կամքի և դուխի համար:

Մեր կառավարությանը որևէ ապօրինի ծառայություն որևէ մեկի կողմից պետք չէ, եթե որևէ մեկը պիտի քվեարկի մեր օգտին աշխատանքից չազատվելու համար, մեզ այդ քվեն անհրաժեշտ չէ, որևէ ապօրինությունից խուսափելու համար, մեզ այդ քվեն պետք չէ: «Իմ քայլը» դաշինքը մեկ հարամ քվե չի ուզում, մեզ անհրաժեշտ է ազատ, արդար, հպարտ և ինքնիշխան քաղաքացու քվեն»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:  

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին