Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    550
    558

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

 

Հյուսիս-հարավ մայրուղու հատվածներ կան, որոնք նույնիսկ նախագծված չեն. Փաշինյան

01 Դեկտեմբեր, 2018 17:31
Հյուսիս-հարավ մայրուղու հատվածներ կան, որոնք նույնիսկ նախագծված չեն. Փաշինյան

Ռազմավարական կոպիտ սխալ էր Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը Մեղրիից չսկսելը,- այսօր Սյունիքի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ չնայած իրենք մտադիր են շարունակել մայրուղու կառուցումը, բայց մինչև բուն կառուցման աշխատանքները, նաև ստիպված են ծախսեր անել գործող ճանապարհը նորմալ վիճակում պահելու համար:

«Ես ուզում եմ ասել, որ Հյուսիս-Հարավի հետ կապված բավական պրոբլեմներ կան, քրեական գործ է հարուցված 25 մլրդ դրամի չարաշահումների կապակցությամբ: Ինչքան գիտեմ, արդեն իսկ կոնկրետ մարդկանց մեղադրանք է առաջադրվել: Եվ մենք օրինական ընթացակարգերով պետք է վերականգնենք պետությանն ու հանրությանը հասցրած վնասը»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Հյուսիս-Հարավ մայրուղու հետ կապված մեկ ուրիշ խնդիր էլ կա: Չնայած բարձրաձայնվում էր նախագծի մասին, բայց ճանապարհի բազմաթիվ հատվածներ մինչև այսօր նախագծված չեն: «Դա նշանակում է, որ մենք մինչև այս պահը ռեալ չգիտենք, թե այդ նախագիծը ծայրից ծայր ինչքան է արժենալու: Կան հսկայական հատվածներ, որոնք մինչև այս պահը նախագիծ չունեն, նախահաշիվ չունեն»,- ասաց նա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին