Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանին պատկանող ավելի քան 40 օբյեկտ սեփականաշնորհվել և օտարվել է կեղծ մրցույթների միջոցով. Փաշինյան

01 Դեկտեմբեր, 2018 15:38
Մանվել Գրիգորյանին պատկանող ավելի քան 40 օբյեկտ սեփականաշնորհվել և օտարվել է կեղծ մրցույթների միջոցով. Փաշինյան

Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող ավելի քան 40 օբյեկտ՝ Արմավիրի և Տավուշի մարզերում, սեփականաշնորհվել և օտարվել է կեղծ մրցույթների միջոցով,- Քաջարանի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:   

«Արմավիրում 475 հեկտար տարածք, Դիլիջանում՝ առողջարան կվերադարձվեն համայնքներին: Մենք քայլ առ քայլ ժողովրդից գողացվածը հետ ենք բերելու»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝Տարածքային և զարգացման նախարարությունն արդեն գրություններ է ուղարկել համայնքներին՝ հորդորելով դիմել դատարաններ և վերադարձնել այդ գույքը:

 

Լրահոս

Դիտել ավելին