Կարևոր իրադարձություններ

Արցախը պետք է մնա անկախ Հանրապետություն, հետագայում պետք է ինքը որոշի՝ ուզում է մնալ այդպիսին, թե միանա Հայաստանին

01 Դեկտեմբեր, 2018 13:04
Արցախը պետք է մնա անկախ Հանրապետություն, հետագայում պետք է ինքը որոշի՝ ուզում է մնալ այդպիսին, թե միանա Հայաստանին

ԼՂ երբեք չի եղել անկախ Արդբաջանի կազմում, բոլորին է սա հայտնի, «Լազարևյան ակումբի» լիագումար նիստի ժամանակ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Սա պատմական փաստ է և քննարկման ենթակա չէ։ Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից այս հարցը միշտ կասկածի տակ է դրվում, բայց այս մասին Բաքվի ներկայացրած փաստարկները որևէ քննադատության չեն դիմանում»։ Սողոմոնյաի խոսքով՝ Արցախը պետք է մնա անկախ Հանրապետություն, հետագայում պետք է ինքը որոշի՝ ուզում է մնալ այդպիսին, թե միանա Հայաստանին:

«Հաճախ եմ հանդիպում հրապարակումների այն մասին, թե ով և երբ դուրս հանեց Ղարաբաղը բանակցություններից: Որպես կանոն՝ պնդում են, թե իբր դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ՀՀ-ում բարձր պաշտոններ զբաղեցրեցին: Մինչդեռ դա այդպես չէ, ես ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել Ժիրայր Լիպարիտյանի 1996-1997 թթ-ին արված հայտարարություններին և նույն թվականներին ՀՀ ԱԳՆ հայտարարություններին, որտեղ ասվում է՝ ՀՀ-ն համաձայնվել է, որ ԼՂ-ն որոշ ժամանակ չմասնակցի բանակցություններին և դրանք տարվեն ՀՀ և Ադրբեջանի նախագահների ու դրանց պաշտոնական ներկայացուցիչների միջև: Հենց այդ պահից էլ ԼՂ-ն դադարեց բանակցություններին մասնակցել, ինչը խախտեց բանակցությունների բնականոն ձևաչափը: Այսօր պետք է փաստել՝ ԼՂ վերադարձը բանակցային սեղան առավել ևս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բանակցությունները կարտացոլեն հակամարտության իրական պատկերը և կողմերը», - ասաց նա: 

 

Լրահոս

Դիտել ավելին