Կարևոր իրադարձություններ

Վահագն Հարությունյանը դատի է տվել Սասուն Խաչատրյանին

01 Դեկտեմբեր, 2018 11:15
Վահագն Հարությունյանը դատի է տվել Սասուն Խաչատրյանին

«Մարտի 1»-ի գործով   քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի: 

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը նույն գործով ներգրավված է որպես մեղադրյալ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ 

Վահագն Հարությունյանը պահանջում է հերքել ՀՔԾ-ի ղեկավարի հայտարարությունը, որն ըստ հայցվոր կողմի հանդիսանում է զրպարտություն։ 

Հիշեցնենք, որ  Հատուկ քննչական ծառայության տարածած  հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքներ:

Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նշված ապացույցները կեղծելուն օժանդակելու համար փորձագետ Ա. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց  ընտրվել է կալանավորումը , սակայն  նա Հայաստանում չէ, հայտարարվել է  հետախուզում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին