Կարևոր իրադարձություններ

Չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարելի է սեփական հայրենակիցներին փռել ասֆալտին․ Մենուա Հարությունյան

01 Դեկտեմբեր, 2018 10:42
Հեղինակ՝ Մենուա Հարությունյան
Չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարելի է սեփական հայրենակիցներին փռել ասֆալտին․ Մենուա Հարությունյան

«Չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարելի է սեփական հայրենակիցներին փռել ասֆալտին, կամ գյուղապետերն ովքեր ընտրվել են ՝ վզներից բռնել ու դուրս շպրտել փողոց։ Ես խորապես վստահ եմ, որ այդ գյուղապետերն այնքան վարկանիշ, այնքան ռեյտինգ ունեն, որ կարող ա իրանք Նիկոլին վերցնեն և իրենց գյուղից դուրս շպրտեն։ Ամեն դեպքում ցավում եմ, որ վարչապետի պաշտոնին հայտնված մեր հայրենակիցն իրեն թույլ է տալիս նման գնահատականներ հնչեցնել»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածու Մենուա Հարությունյանը։

«Բոլորս հասկացել ենք, որ այս քարոզարվի ժամանակ և դրանից հետո Նիկոլ Փաշինյանին անընդհատ թիրախներ են պետք, որպեսզի ինքը ֆիքսվի այդ թիրախների վրա, ընդդիմության իր համար թշնամիների կերպարներ ստեղծի և պայքարի այդ կերպարների դեմ։ Հասարակությանը ցույց տալով, որ թե ինքը իբրև պայքարում է կոռուպցիայի , կաշառակերության, երկիրը թալանածների դեմ։ Այս իբր թե-ները արդեն հասել են մի կետի, որ վտնագավոր են դառնում մեր պետության, և հատկապես Արցախի անվտանգության հարցում։ Նիկոլ Փաշինյանն արդեն իրեն թույլ է տալիս հորդորներ հղի պատերազմի մեջ գտնվող հայոց երկրորդ պետականությանը, Արցախի գերագույն  գլխավոր հրամանատարին։ Գիտես ընգեր, եթե դու խնդիր ունես Արցախի գերագույն գլխավոր հրամանատարի հետ, կարող ես հեռախոսը վերցնել և զանգել նրան, ինչ ա նշանակում հրապարակային հորդորեներ տալ, որը հայտնվում ա ադրբեջանական մամուլի էջերում»։

 Շարունակությունը՝ տեսանյութում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին