Կարևոր իրադարձություններ

Վեդիում ավտոմեքենան բախվել է գազախողովակի հենասյանը

01 Դեկտեմբեր, 2018 09:52
Վեդիում ավտոմեքենան բախվել է գազախողովակի հենասյանը

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, ВАЗ 2106 մակնիշի 42 ԼԼ 475 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դաշտաքար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, բախման հետևանքով հրդեհ է բռնկվել և ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: 

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ այդ պահին նշված հատվածով Վեդիի հիվանդանոց մեկնելիս են եղել նշված հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, նրա կնոջն ու 2 երեխաներին, որից հետո տեղափոխել են Վեդիի բժշկական կենտրոն:

 

Լրահոս

Դիտել ավելին