Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայա­նալիք ՀԱՊԿ նիստին. «Ժամանակ»

01 Դեկտեմբեր, 2018 09:46
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայա­նալիք ՀԱՊԿ նիստին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնա­կատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայա­նալիք ՀԱՊԿ նիստին, նրան փո­խարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Փաշինյանի բացակայությունը պատ­ճառաբանվելու է նրա արձա­կուրդում գտնվելով և Հայաստանի նախընտրական վիճա­կով: 

Հիշեցնենք, որ այդ նիստի ժամանակ պետք է քննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Արարատ Միրզոյանը նիստի ժամանակ շատ բան չու­նի անելու, նա պետք է շարու­նակի պնդել, որ Հայաստանը չի հրաժարվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածուին նշանակելու իրավունքից, որը Հայաստանին է տրված մինչև 2020թ. մայիսը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին