Կարևոր իրադարձություններ

«Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը

30 Նոյեմբեր, 2018 23:48
«Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը:

Այս մասին քիչ առաջ հայտնեցին Առաջին ալիքի «Լավ երեկո » հեռուստաշոուի ընթացքում:

Նշենք, որ ավելի վաղ մրցույթի հայաստանյան պատվիրակի հավանական թեկնածուների շարքում ակտիվորեն շրջանառվում էր Սրբուհու անունը:

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Իսրայելում:

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Մեր առաջին ներկայացուցիչը եղել է Անդրեն: Մեր երկիրը հեղինակավոր մրցույթում ներկայացրել են Հայկոն, Ինգա և Անուշ Արշակյանները, Եվա Ռիվասը, Սիրուշոն, Էմմին, Արամ Mp3-ն, «Դորիանս» ռոք խումբը, «Genealogy» նախագիծը, Իվետա Մուկուչյանը, Արծվիկը, Սևակ Խանաղյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին