Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ է աճել հանցագործությունների թիվը Հայաստանում և ինչո՞վ են զվաղված ոստիկանապետն ու իր թիմը

05 Հոկտեմբեր, 2018 18:08
Ինչու՞ է աճել հանցագործությունների թիվը Հայաստանում և ինչո՞վ են զվաղված ոստիկանապետն ու իր թիմը

Մինչ Հայաստանի ոստիկանությունը զբաղված է մանր խնդիրներով, հասարակությունը շարունակում է տուժել հանցագործներից՝ ոստիկանության թերի աշխատանքի պատճառով։

Այս մասին՝ փաստերով․

Միայն նոյեմբերի 28-ին հանցագործության 44 դեպք է տեղի ունեցել, համաներմամբ ազատվածներից մեկը կրկին գողություն է կատարել։ 

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա օգոստոսին իրականացված ավազակային հարձակման դեպքը մինչ օրս չի բացահայտվել։

Հայաստանում օր օրի աճող հանցագործություների միակ պատճառը թերևս ոստիկանության կողմից սխալ աշխատելաոճի արդյունքն է։

Երեկ կրակոցներ էին հնչել Գեղարքունիքի մարզում, որի պատճառով քաղաքացներ էին վիրավորվել,  հրազենային վիրավորում ստացածները տեղափոխվել էին բժշկական կենտրոն։

 

Օրեր առաջ վիճաբանություն և կրակոցներ էին արձակվել Արտաշատի խճուղում, նույն օրը Երևանում թալանել էին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մեքենան։

Օրեր առաջ Հայաստանում գրանցվել է  խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման եւ ծեծի 2-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտրական իրավունքի խախտման, պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, կեղծ գինի կամ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելու կամ իրացնելու, առեւտրային կաշառքի, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու ու դատարանի կողմից նշանակված պարտքը չկատարելու 1-ական դեպք։

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործությունները կանխելու և դրանք նվազեցնելու ուղղությամբ աշխատանքներ կատարելու փոխարեն Վայոց Ձորի մարզի ռեյտինգային պատգամավորների թեկնածուների հետ հաճելի շփումների մեջ է, իսկ այդ ընթացքում աճում են հանցագործությունների թիվը։

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին