Կարևոր իրադարձություններ

Միգրանտների հոսքի դեմ պայքարում ԵՄ հույսը դնում է Թուրքիայի վրա

15 Հոկտեմբեր, 2015 21:16
Միգրանտների հոսքի դեմ պայքարում ԵՄ հույսը դնում է Թուրքիայի վրա

Եվրոպական Միության անդամները պետք է հրաժարվեն իրենց սահմանները փակելու մտքից և հանդուրժողականություն ցուցաբերեն միգրանտների աննախադեպ հոսքի հանդեպ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքերը մեջբերում է «Euronews»-ը։ 

28 երկրները իրենց հիմնական ջանքերը մտադիր են ուղղել նրան, որ պահեն միգրանտներին եվրոպական երկրների սահմաններից դուրս։ Դրա հետ կապված հատկապես կարևորություն են ձեռք բերում Թուրքիայի հետ հարաբերությունները, որի տարածքով էլ փախստականների մեծ մասը ժամանում է ԵՄ։

«Անկասկած Թուրքիան կարևոր դեր է կատարում ստեղծված իրադրության մեջ։ Առանց այդ երկրի հետ սերտ համագործակցության մենք չենք կարող կարգավորել փախստականների հոսքը»,-հայտարարել է Անգելա Մերկելը, ով պատրաստվում է կիրակի օրը պաշտոնական այցվ ժամանել Թուրքիա։

 

Լրահոս

Դիտել ավելին