Կարևոր իրադարձություններ

«Չգիտեմ, թե ինձ ինչու է ինձ մեղադրանք առաջադրվել». Հայկ Սարգսյան

21 Նոյեմբեր, 2018 18:43
«Չգիտեմ, թե ինձ ինչու է ինձ մեղադրանք առաջադրվել». Հայկ Սարգսյան

«Դեպքին տեղյակ չեմ և չգիտեմ, թե ինձ ինչու է մեղադրանք առաջադրվել»,- այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասել է Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը: Վերջինս մեղադրվում է սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:

Հարցին, թե ինչ տեղեկություններ ունի դեպքի մասին, պատասխանել է. «հայաթի խոսակցություններից գիտեմ»:
Արդյոք քաղաքական դրդապատճառ տեսնո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքում, Հայկ Սարգսյանն ասաց, որ տեղյակ չէ.«Որ տեղյակ չեմ, ինչ ասեմ»:
Հայկ Սարգսյանի փոխանցմամբ՝ կալանքից ազատ արձակվելու համար պահանջվող  50 մլն գրավը վճարել են իր ընկերները:


Հիշեցնենք, որ   Հայկ  Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևանի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող ՛՛SIGSAUER՛՛տեսակի ՛՛P266՛՛ մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:

 

Լրահոս

Դիտել ավելին