Կարևոր իրադարձություններ

Բերդավանցիները պատրաստ են նորից փակելու Հայաստան - Վրաստան ճանապարհը

21 Նոյեմբեր, 2018 18:00
Բերդավանցիները պատրաստ են նորից փակելու Հայաստան - Վրաստան ճանապարհը

«Վարչապետը շատ լավ գիտի, թե ինչ նպատակով էր արված և ում դեմ էր ուղղված մեր ակցիան»։  Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած զարմանքի, թե Ադրբեջանում գերեվարված Արթուր Ղազարյանի հարազատները ինչու համար են փակել Հայաստան – Վրաստան միջպետական ճանապարհը, Shabat.am – ի հետ զրույցում ասաց Կարեն Ղազարյանի հորաքրոջ որդին՝ Խորեն Ասլանյանը։

«Հայաստան – Վրաստան միջպետական ճանապարհը փակել ենք, որովհետև մենք չենք նկատում, որ մեր կառավարությունը քայլեր է անում  Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու համար։ Մինչև ակցիան իրականացնելը, մեկ շաբաթ առաջ մենք խնդրել ենք, որ կառավարությունից որևէ լիազորված պաշտոնյա մեզ ընդունի, հակառակ դեպքում կփակենք ճանապարհը, մի ամբողջ շաբաթ արձագանք չկար կառավարությունից»։ Խորեն Ասլանյանի խոսքով, ճանապարհը փակելուց հետո էլ իրենց հետ հանդիպման եկած արդարադատության նախարարը այն պաշտոնյան չէր, ով տեղեկացված էր գործընթացից և որ իրենք հանդիպում նրա հետ չէին պահանջում։

«Սա այն հարցը չէ , որ կարելի է ուշադրությունից այդքան շեղել, գնալ մարդկանց հետ սելֆի անել, բայց ժամանակ չունենալ վշտի տեր ծնողների հետ հանդիպել»։ Հավելեց Ասլանյանը։

Ասլանյանի խոսքով Կարեն Ղազարյանին Ադրբեջանն առևանգել է կոնկրետ նպատակով՝ Ղարաբաղում գտնվող , Ադրբեջանի համար կարևոր դիվերսանտի հետ փոխանակելու համար։ «Կարենն այսօր պետական խնդիրների պատճառով է Ադրբեջանում, իսկ պետությունն այդ դեպքում պարտավո՞ր է մտածել իր քաղաքացու համար» - ավելացրեց Ասլանյանը։

Խորեն Ասլանյանը նշեց նաև, որ բերդավանցիներին զայրացրել է պաշտոնյաներից մեկի այն հայտարարությունը, թե Բերդավանն այս կերպ Ադրբեջանի ջրաղացին է ջուր լցնում՝ գյուղին որակելով որպես Ադրբեջանի հինգերորդ շարասյուն։

Կարեն Ղազարյանի հարզատները սպասում են վարչապետի հետ հանդիպմանը, հանդիպումը ուշանալու կամ արդյունք չտալու դեպքում, պատրաստ են նորց փակել միջպետական ճանապարհը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին