Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի երեկվա ասուլիսը շատ ագրեսիվ էր. Արմեն Աշոտյան

21 Նոյեմբեր, 2018 16:16
Փաշինյանի երեկվա ասուլիսը շատ ագրեսիվ էր. Արմեն Աշոտյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ասել է.

«Մի փորձեք ինձ մոտ Նիկոլ Փաշինյանին պաշտպանել. իրեն թվում է, որ ինքն արդեն ցարի բոգն է, ալֆան ու օմեգան է»:

Նա հավելել է, որ նախորդ օրվա վարչապետի պաշտոնակատարի ասուլիսը շատ ագրեսիվ էր, ինչը նշանակում է, որ նա շատ նյարդայնացած է.

«Երեւի երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների բեռն է սկսել գիտակցել: Երեւի իրեն զեկուցել են, որ երբ իշխանությունն ստանձնում էր, ուներ մոտ 22 մլրդ դրամի հավաքագրված պետական բյուջե, իսկ հիմա անգամ սեպտեմբեր ամսվա պլանը թերակատարվել է մեկ մլրդ դրամով: Երեւի զեկուցում են, որ արտաքին քաղաքական մարտահրավերներ կան, եւ զգում է, որ եթե դեկտեմբերի 9-ին ստանա 80 տոկոս, այլեւս չի կարող դիմադրել որեւէ միջազգային ճնշումներին ղարաբաղյան հարցով, որովհետեւ չի ունենա այս դահլիճում ընդդիմություն, որ կարող է փրկել իր հեղինակությունը, Հայաստանի հեղինակությունը եւ Արցախը»:

Հարցին, թե ինչպիսի ժառանգություն են թողել նոր իշխանություններին, Աշոտյանը պատասխանել է. «Մենք թողել ենք այնպիսի ժառանգություն, որ այս 7 ամիսներին Նիկոլ Փաշինյանն իր սիրողական թիմով մսխում է մեր քաղաքական կապիտալը ու էլի մսխելու բան ունի:

Այն ժամանակ երբ վարչապետ էիք ընտրվում, ասեիք, որ փակելու եք գիտակրթական հիմնադրամներ, որ խոպանչիներին հարկելու եք: Եթե դա ասվեր ապրիլ-մայիսին, հրապարակում քանի մարդ կշրջվեր ու կասեր՝ սա մեր թեկնածուն չի: Հիմա մենք այդ բոլորը հիշեցնում ենք որպես «բուդիլնիկ»: Այո, սա հակաքարոզ է: Եթե ինքը քարոզում է, եթե ինքը ՀՀԿ-ականներին հաթաթաներ է տալիս, թե «ձեր հալը կտենաք»: Դա վարչապետի բառապաշա՞ր է»:

 

Լրահոս

Դիտել ավելին