Կարևոր իրադարձություններ

Մարինա Խաչատչյանը՝ ԲՀԿ ռեյտինգային թեկնածու

21 Նոյեմբեր, 2018 15:44
Մարինա Խաչատչյանը՝ ԲՀԿ ռեյտինգային թեկնածու

Shabat.am-ի հետ զրույցում  Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը հաստատեց այն տեղեկատվությունը, ըստ որի դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու է Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով։

«Ես նախընտրական ցուցակում ընդգրկված եմ որպես անկուսակցական, ընտրություններին մասնակցելու եմ որպես  ռեյտինգային թեկնածու թիվ 1 ընտրատարածքից, որը ներառում է Ավան, Նոր Նորք և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանները»։

Մարինա Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջարկը ստացել է ԲՀԿ-ից․ «Եղել են բանակցություններ, որի արդյունքում ես հասկացել եմ, որ ճիշտ է աջակցել Գագիկ Ծառուկյանին և Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, քանի որ այս փուլում մենք պետք է կառուցենք մեր երկիրը, և Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն հավանաբար միակ անձն ու ուժն են, ովքեր ունեն կառուցելու նպատակ։ Այլ ուժեր դեռևս  ցանկանում են ինչ-որ բաներ քանդել, իրենց տեղը գտնել ասպարեզում։ Իհարկե նրանց ես ողջունում եմ, որ պայքարում են, սակայն  ԲՀԿ-ի ծրագրերն ամբողջովին կառուցողական են, այդ իսկ պատճառով ճիշտ համարեցի ընդգրկվել նրանց ցուցակում։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր շանսերը, հաշվի առնելով, որ հասարակության լայն զանգվածը կենտրոնացված է Նիկոլ Փաշինյանի անձի և «Իմ քայլը դաշինքի շուրջ, Մարինա Խաչատրյանը պատասխանեց․ 

«Կան մարդիկ, ովքեր հավատում են, և հավանություն են տալիս մեր ծրագրերին։ Մասնավորապես ես կենտրոնանալու եմ սոցիալական համակարգի, կրթական ոլորտի խնդիրների վրա։ Որպես աշխատող բժիշկ ես մանրամասն գիտեմ առողջապահական համակարգի խնդիրները, և պատրաստվում եմ լուծում տալ դրանց։ Հույս ունեմ, որ քաղաքացիներն իրենց քվեն կտան ինձ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին