Կարևոր իրադարձություններ

«ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով ԱԺ հանձնաժողովի աշխատանքները դադարեցվում են»

21 Նոյեմբեր, 2018 15:17
«ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով ԱԺ հանձնաժողովի աշխատանքները դադարեցվում են»

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն այսօր հայտարարել է, որ հանձնաժողովի աշխատանքները դադարեցվում են, քանի որ պատգամավորների մեծ մասը զբաղված է նախընտրական աշխատանքներով։

Կոստանյանը քիչ հավանական է համարել, որ հանձնաժողովը նիստեր հրավիրի գործող խորհրդարանում՝ հույս հայտնելով, որ նոր խորհրդարանում նոր հանձնաժողով կստեղծվի այդ խնդիրը ուսումնասիրելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին