Կարևոր իրադարձություններ

Մեր խնդիրն է, որ քարոզարշավը տեղի ունենա կատարյալ հավասարության պայմաններում. Փաշինյան

21 Նոյեմբեր, 2018 15:04
Մեր խնդիրն է, որ քարոզարշավը տեղի ունենա կատարյալ հավասարության պայմաններում. Փաշինյան

Այսօր Արագածոտնի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Մեր խնդիրն է, որ քարոզարշավը տեղի ունենա կատարյալ հավասարության պայմաններում, այսինքն որևէ խոչընդոտ որևէ ուժի քարոզարշավի ժամանակ չպետք է լինի՝ սկսած դահլիճներից մինչև հեռուստաեթեր»:

Անդրադառնալով վերջին տարիների ընտրություններում ՀՀ-ում տարածված ընտրակաշառքի թեմային՝ Ն. Փաշինյանն ընդգծել է, որ իրավապահ համակարգը հստակ հանձնարարություն է ստացել՝ ընտրակաշառքի ցանկացած փորձ արժանանալու է կոշտ հակազդեցության. «Աստված մի արասցե, որ հանկարծ որևէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի, ու այդ տեղեկատվությունը ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ մամուլից»:

 

Լրահոս

Դիտել ավելին