Կարևոր իրադարձություններ

«Գազի սակագնի հետ կապված բանակցություններ են ընթանում»

21 Նոյեմբեր, 2018 14:26
«Գազի սակագնի հետ կապված բանակցություններ են ընթանում»

Գազի սակագնի վերաբերյալ այս պահին բանակցություններն ընթացքում են, լրագրողների հետ հանդիպմանն ասել է  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

«Որևիցե նոր բան այս փուլում չեմ կարող ասել։ Փոխվարչապետի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծված, աշխատանքներն ու բանակցություններն այս պահին ընթացքում են։ Աշխատանքային խումբը նայում է ինչպես ներմուծման սակագները, այնպես էլ՝ ներքին կառուցվածքային խնդիրները», – նշել է Գարեգին Բաղրամյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին